կարևոր
5002 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-21 19:12
Աշխարհ

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Պեսկով

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Պեսկով

Ռուսաստանը ելնում է նրանից, որ Ղարաբաղում կայուն պայմաններ կստեղծվեն կրակի դադարեցման համար, և տեղահանված բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տներ: Այս մասին, ըստ aravot.am-ի՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսովը:

«Մենք դեռևս չգիտենք՝ ինչ անհրաժեշտոթյուն առաջ կգա: Մեր խաղաղապահները ցուցաբերել են անհրաժեշտ բոլոր ծառայություններ, ջանքեր են ներդրել, որպեսզի օգնեն այդ մարդկանց լքել վտանգավոր շրջանները: Ելնում ենք նրանից, որ այժմ պայմաններ կստեղծվն կրակի կայուն դադարեցման համար, համապատասխանաբար, պայմաններ կստեղծվեն տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադառնալու համար:

Նա նաև նշել է, որ խաղաղապահների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Ղարաբաղի հայերի մտավախությունների շուրջ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներում ասել է, որ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու օրինական շահերը պետք է ապահովվեն: «Եվ նման ըմբռնում ադրբեջանական կողմում կա»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ խաղաղության պայմանագրի համար դեռ բազմաթիվ տեխնիկական պահեր կան, բայց դրա ստորագրման համար կան բոլոր նախադրյալները:

«Հիմա հազիվ թե որևէ մեկը կարողանա ժամկետներ նշել, բայց հաշվի առնելով, որ Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցը որպես այդպիսին հիմա լուծված է (այն լուծվել և կարգավորվել է Հայաստանի՝ Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու որոշմամբ), ապա կարելի է ասել, որ զգալի առաջընթաց է ապահովվել: Եվ անկասկած, մնացել են բազմաթիվ տեխնիկական պահեր մինչև որ ավարտին կհասցվի պայմանագրի շուրջ աշխատանքը, բայց բոլոր նախադրյալները կան դրա համար: Եվ բարի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի հասնել ավարտին»,- ասել է նա: