Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության մասին լուրերը, գրում է РИА Новости-ին։
«Ռուսաստանը հուսով է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե արդյոք սահմանային վերջին դեպքերը չե՞ն վտանգում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Նման միջադեպերն առնվազն չեն նպաստում այդ գործընթացի, բանակցային գործընթացի առաջմղմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման պահի մոտեցմանը։ Բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացն իր շարունակությունը կունենա»,- պատասխանել է Պեսկովը։