| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 24-ին, ժամը 13:46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» հանգստյան գոտու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1986 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Փրկարարները «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ն․ Մ․-ին (ծնված 1997 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: