|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ապրիլի 26-ին, ժամը 20:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Lancer Evolution» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական լարեր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: