|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման եւ քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման հետ կապված հարցերը:
Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2013թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին:
Անդրադառնալով օրակարգում ընդգրկված երկրորդ հարցին` երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքացիական պաշտպանության ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը պետության անվտանգության ապահովման գործում եւ կառավարությանը հանձնարարել ապահովել նախագծի լրացուցիչ քննարկումը շահագրգիռ մարմինների հետ ու լրամշակված տարբերակը ներկայացնել հանրապետության նախագահի հաստատմանը: