|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ագրարային համալսարանի աշխատակիցներ Դանիել Պետրոսյանը, Գվիդոն Մատինյանը և Պարույր Էֆենդյանը այսօր դիմել են ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին անհապաղ ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ հրավիրելու պահանջով:
Ներկայացնում ենք դիմումի բովանդակությունը.
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու գործընթացի դեմ համալսարանի մի խումբ աշխատակիցների կողմից նախաձեռնված հայտարարությանը միացել են բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, շրջանավարտներ և պարզապես մտահոգ մարդիկ:
Քանի որ համալսարանի ներկա ղեկավարության կողմից այս հարցի կապակցությամբ չի տրվել որևէ հոդաբաշխ բացատրություն, հայտարարությանը միացած անձանց անունից Ձեզանից՝ ի պաշտոնե որպես համալսարանի կենսական շահերը պաշտպանող և ներկայացնող անձի պահանջում ենք՝
1. Անկախ արձակուրդային շրջանից, անհապաղ հրավիրել ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ,
2. Հանդես գալ հարցի վերաբերյալ կոլեկտիվին հստակ և բաց տեղեկատվության տրամադրմամբ և ներկայացնել հիմնավոր բացատրություններ,
3. Ընդունել ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստի՝ համալսարանից որևէ տարածքի հանձնման բացառող և դատապարտող որոշում,
4. Ռեկտորատի և գիտական խորհրդի անունից դիմել հոգաբարձուների խորհրդին սույն հարցը խորհրդի նիստում քննարկելու համար: