Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի վերսկսումը կհանգեցնի աղետալի արդյունքների. նախազգուշացրել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը. հայտնում է The New York Times-ը:
Այսպես է Պեկինը պատասխանել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենի՝ վերջերս արած հայտարարությանը, որում նա կասկածում էր, որ երկրների միջև անցյալ տարվա առևտրային գործարքը ձեռնտու է Վաշինգտոնին. հաղորդում է Lenta.ru-ն:
«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններն իրենց էությամբ փոխշահավետ են: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կընդառաջեն Չինաստանին և կլուծեն առևտրային հարաբերությունների խնդիրները՝ նրանց կայուն և առողջ զարգացումը խթանելու համար»,- ասել է Լիցզյանը:
Անցյալ շաբաթ Ելենը New York Times–ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է, որ առևտրային գործարքի առաջին փուլը, որը կնքվել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք՝ 2020 թ., չի լուծում Միացյալ Նահանգների և Չինաստանի հիմնախնդիրները, համաձայնագրի որոշ կետեր վնասում են ամերիկացի սպառողներին: Համաձայնագիրը նախատեսում է, որ 2020 թվականի հունվարից Պեկինը երկու տարվա ընթացքում 200 միլիարդ դոլար կծախսի ԱՄՆ-ից ապրանքներ գնելու համար, այդ թվում՝ 77,7 միլիարդ դոլար՝ արդյունաբերական արտադրանքի, 52,4 միլիարդ՝ էներգետիկայի և 37,9 միլիարդ՝ ծառայությունների վրա: Փոխարենը ԱՄՆ-ը հետաձգել է չինական ապրանքների տուրքերի պլանավորած բարձրացումը և խոստացել գործարքի երկրորդ փուլի ստորագրումից հետո չեղյալ հայտարարել Չինաստանից ապրանքների 25 տոկոսանոց տուրքերը: