|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Չինաստանը և ԱՄՆ-ը կարողացել են կոնսենսուսի հասնել մի շարք կետերի վերաբերյալ, որոնք վերաբերում են գյուղատնտեսական ապրանքներին, էներգառեսուրսներին և մեքենաներին: Այդ մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մասին նա ասել է` պատասխանելով հարցին` ճիշտ է արդյո՞ք, որ Չինաստանը համաձայնել է իջեցնել ամերիկյան մեքենաների ներկրման համար գործող 40 տոկոսանոց մաքսատուրքերը` հասցնելով դրանք 15 տոկոսի:
Նշենք, որ նման համաձայնության կողմերը կարողացել են հասնել Արգենտինայում G20-ի շրջանակում կայացած Թրամփ-Ցզինպին հանդիպման արդյունքում: