|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Չինաստանը և ԱՄՆ-ը հոկտեմբերին Վաշինգտոնում առևտրային խնդիրների վերաբերյալ բարձր մակարդակի բանակցությունների վերսկսման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ առևտրի նախարարության հայտարարությունը։
«Երկրները համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում առևտրատնտեսական հարցերի շուրջ բարձր մակարդակով անցկացնել չին-ամերիկյան բանակցությունների 13-րդ փուլը»,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հավելվում է նաև, որ աշխատանքային մակարդակով հանդիպումները կսկսվեն սեպտեմբերի կեսերին։
«Ո՛չ Չինաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն ցանկանում, որ աշխարհն իրենց մեղադրի առևտրային պատերազմների սրման և համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու համար»,- բացատրել է Չինաստանի առևտրի նախարարության նախկին պաշտոնյան և հավելել, որ բանակցությունների վերսկսումը դեռևս չի նշանակում, որ կողմերը կարող են հասնել երկկողմանի պատժամիջոցների մեղմմանը:
Հիշեցնենք, որ առևտրային տարաձայնությունների շուրջ բանակցությունները դադարեցվել էին երկու երկրների միջև «մաքսատուրքային պատերազմի» սրման հետևանքով։