Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 17-ին՝ ժամը 02:10-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 00:05-ին տարբեր մարմնական վնասվածքներով, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ են դիմել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ՝ Ա. Շ.-ն (ծնված 1999թ.), Շ. Շ.-ն (ծնված 2001թ.), Գ. Հ.-ն (ծնված 2001թ.), Գ. Մ.-ն (ծնված 2001թ.) և Հ. Տ.-ն (ծնված 2000թ.)։ Այս մասին հայտնում է ԱՀ Ոստիկանությունը։
Պարզել է, որ հուլիսի 16-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մ. Ա.-ի (ծնված 1999թ.) վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։