Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հուլիսի 21-ին, ժամը 17:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ «Նոր Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 100 մ գլորվել ձորը և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:32-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի այրված դին:
Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ, մոտ 2000 քմ անտառածածկ տարածք և մոտ 30 սոճի:
Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: