Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, 《Հայաստան》 դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնկերպ բերման էր ենթարկվել նաև 《Հայաստան》դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։
Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ անձանց՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։