Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Para.TV-ին ֆիլմ է նկարահանել Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի մասին։
Նշենք, որ Աշոտ Միանսյանը այժմ կալանավորված է և կալանքի տակ է պահվում առանց հիմքերի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 30-ին Մինասյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու առնչությամբ միջնորդություն էին ներկայացրել, ինչպես նաև քրեական հետապնդումը չդադարեցնելու բողոք էին ներկայացրել դատախազություն, սակայն դատարանը մերժել էր։
Նշենք, որ այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։