Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ դիմաց տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը։ Այս մասին հաղորդում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
«Ոստիկանության նմանօրինակ պահվածքն անընդունելի է։ Վերջին շրջանում ոստիկանները քանիցս անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում լրատվական ներկայացուցիչների նկատմամբ։
Այս դեպքն ուղիղ հարված է խոսքի ազատությանը։ Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտելու օպերատորի և լրատվականի մասնագիտական աշխատանքը։
Նմանատիպ քայլերը պետք է ստանան կոշտ արձագանք։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության արարքը, պահանջում վայրկյան առաջ ազատ արձակել իր մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին»,- ասվում է «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ։