կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 15:45
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են PARA TV-ի լրագրողին՝ նկարահանումներ իրականացնել Կութ գյուղում

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են PARA TV-ի լրագրողին՝ նկարահանումներ իրականացնել Կութ գյուղում
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են PARA TV-ի լրագրողին՝ նկարահանումներ իրականացնել Կութ գյուղում։
 
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի Կութ գյուղ։ Այցի շրջանակում հանդիպել է քաղաքացիների հետ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր այցը լուսաբանում է նաև ուղիղ եթերով։
 
Մեր նկարահանող խմբին, սակայն, ոչ միայն արգելվել է այցը և քաղաքացիների հետ հանդիպումը լուսաբանել, այլև մուտք գործել Կութ գյուղ։
PARA TV-ն հրավիրում է լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը այս խնդրին և պահանջում է իշխանությունից չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը։
 
Հիշեցնենք, որ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: