|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ կարող է իշխանությունների հետ համագործակցել: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Իսկ թե մասնավորապես ո՞ր գերատեսչությունում է իրեն տեսնում, Կոստանյանը նշեց, որ չի մտածել այդ ուղղությամբ: «Ես պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի շենացման գործում՝ մասնագիտական ֆորմատում: Պառլամենտական գործունեության ժամանակ ես փորձել եմ իրականացնել մասնագիտական գործունեություն: Ես նախկինում էլ որոշ օրենքների դեմ եմ եղել՝ հաշվի առնելով մասնագիտական գործոնը, այլ ոչ թե քաղաքական նպատակները»,- ասաց նա:
Հարցին՝ դատախազությունում իրեն տեսնո՞ւմ է, Կոստանյանը պատասխանեց. «Ես ինձ որպես փաստաբան էլ եմ տեսնում: Երբ ես ասում եմ` մասնագիտություն, նկատի ունեմ փաստաբանությունը»:
Ինչ վերաբերում է նրան, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն ու ինքը տարբեր թիմերից են եղել, քննադատել են միմյանց, Կոստանյանը պատասխանեց, որ դա չի եղել քաղաքական հարթությունում, այլ՝ իրավական: