կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 11:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառայելու ենք մեր հայրենիքի պաշտպանության և շենացման սուրբ գործին․ Վարդենիսի համայնքապետի ելույթը

Վարդենիսի ղեկավարի ընտրության և երդմնակալության ընթացքում ստեղծեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ, բայց մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները, չընկրկեց ոչ մի դժվարության առաջ վստահեցնում եմ ձեզ, որ ավելի նվիրումով ու ոգևորությամբ կյանքի ենք կոչելու մեր բոլոր ծրագրերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վարդենիսի նորընտիր ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը համայնքապետարանի բակում երդման արարողությունից հետո։

«Չենք կանգնելու ոչ մի դժվարության առջև, ծառայելու ենք մեր հայրենիքի պաշտպանության և շենացման սուրբ գործին»,-ասաց նա։

Նշենք, որ Վարդենիսի ընդդիմադիր համայքնապետը երդվեց համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկանները ավագանու անդամներին թույլ չտվեցին ներս մտնել համայնքապետարան։

Ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, նաև դիմել են վարչական դատարան՝ չեղարկելու համայնքապետի ընտրության արդյունքը։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և անցկացրին երդմնակալությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․