|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը պետք է պատրաստվի այն բանին, որ Իրանը ստանալու է միջուկային զենք:
«Իրանական միջուկային զենքի պայմաններում մեզ այլ բան չի մնում, քան հավաքել մեր ուժերը, ապավինել մեր մարդկային կապիտալին և հարմարեցնել մեր ծրագրերը»,- ասել է Գանցը։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ու Իրանը բանակցում էին 2015-ի միջուկային գործարքին փոխադարձ վերադարձի շուրջ, սակայն մինչ այժմ նրանք չեն կարողացել բեկում մտցնել այդ հարցում:
Գանցը կոչ է արել կառավարությանը՝ թույլատրել երկրի անվտանգության ծառայություններին՝ պահպանել ռազմական գերակայությունը տարածաշրջանում: