կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 17:16
Աշխարհ

Իսրայելը միջուկային զենք է գաղտնի մշակում. ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ

Իսրայելը  միջուկային զենք է գաղտնի մշակում. ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը անօրինական և գաղտնի միջուկային զենք է մշակում՝ փորձելով կանխել Արևմտյան Ասիայում «առանց զանգվածային ոչնչացման զենքի» գոտու ստեղծումը:

Ըստ Donia Al-Watan-ի՝ Ռիադ Մանսուրը, ելույթ ունենալով ՄԱԿ-ում Միջուկային զենքի ոչնչացման միջազգային օրը, նշել է, որ Իսրայելը անօրինական և գաղտնի միջուկային զենք է մշակում՝ հրաժարվելով միանալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և դրան առնչվող հարակից գործիքակազմերին:

Պաղեստինցի դիվանագետը շեշտել է, որ նման սարսափելի և անմարդկային զենքի առկայությունը սպառնալիք է ամբողջ աշխարհի անմեղ մարդկանց համար, և դրա դեմ կարելի է պայքարել միայն՝ այն վերացնելով:

Իսրայելի ատոմային ներուժը համաշխարհային հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում էր 1960-ականներից, երբ այն առաջին անգամ սկսել է գործարկել Դիմոնա միջուկային ռեակտորը Նեգև անապատում: Թեև երկիրը հրաժարվում է բացահայտել իր օբյեկտներում միջուկային զենքի արտադրությունը և իր ծրագրերը, միջուկային բնագավառի իսրայելցի նախկին տեխնիկ Մորդեխայ Վանունուն 1980-ականների կեսերին լրատվամիջոցներում հրապարակել է իսրայելական միջուկային մարտագլխիկների պատկերներ:

2003 թ.-ի հաշվարկներով՝ Իսրայելում կար 100-ից 200 միջուկային մարտագլխիկ, սակայն, փորձագետների գնահատմամբ, այդ ցուցանիշը կրկնապատկվել է: