Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը պլաններ են մշակում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Գործողությունների շարքի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն 2022 թվականին։ Առանձին ֆինանսավորում կհատկացվի առաջադրանքի համար, և կկազմվի ռազմաօդային ուժերի կործանիչների պատրաստման պլան։ Պարբերականն ընդգծում է, որ Իսրայելի կառավարությունը պատրաստ է միլիարդավոր շեկելներ հատկացնել այդ ծրագրերի իրականացման համար։
Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածային պլանի որոշ ասպեկտներ, որոնք դեռ «նախագծային» փուլում են, կարող են պատրաստ լինել կարճ ժամանակահատվածում։ Մյուսների համար կպահանջվի ավելի քան մեկ տարի, որպեսզի հնարավորինս ծրագրեն զինվորականների գործողությունները: