|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրացական «Մտավարի Արխի», «TV Պիրելի», «Ֆորմուլա» և «Կավկասիա» հեռուստաալիքները չորեքշաբթի մեկ օրով դադարեցրել են հեռարձակումը` պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը` կապված հուլիսի 5-ին ԼԳԲՏ երթին ընդդիմացողների կողմից (ըստ պաշտոնական տեղեկատվության) ծեծի ենթարկված՝ «Պիրելի»-ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հետ: Այս մասին ասվում է «Մտավարի Արխի»-ի հրապարակված հայտարարության մեջ:
«Իրակլի Ղարիբաշվիլիին՝ դեպի հրաժարական: Պատժեք բոլոր՝ բռնություն կիրառողներին. Ի նշան բողոքի՝ չորս հեռուստաընկերություններ՝ «Մտավարի Արխի», «TV Պիրելի», «Ֆորմուլա» և «Կավկասիա» , կդադարեցնեն հեռարձակումը 24 ժամով»,- ասվում է հայտարարության մեջ:
Վաղ առավոտից հեռուստաընկերությունների էկրաններին՝ սև ֆոնին, գրված են Վրաստանում վերջին օրերի բախումների ժամանակ վիրավորված 53 լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների անունները: