| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիայի ամենամեծ հեռուստաընկերություններից Unitymedia-ն դադարել է Թուրքիայի պետական ալիքի` TRT-ի հեռառարձակումը երկրում. հայտնում է hurriyet-ը:
Ըստ տեղեկությունների` Unitymedia-ն TRT-ից պահանջել է վճարել 300 հազար եվրո, որպեսզի հեռարձակումը շարունակի: Սակայն TRT-ի պաշտոնյաները հրաժարվել են վճարել` պատճառաբանելով, որ մյուս ալիքներից նման գումար չի պահանջվում, և դա արդարացի չէ:
TRT-ի պաշտոնյաներից մեկը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Գերմանիայում երկար տարիներ մենք` որպես թուրք հասարակություն, ապրել ենք: Մեր լեզվով և մշակույթով հեռարձակում իրականացնող TRT-ն մենք դիտում էինք օպերատորի (հատուկ ծրագրերի անդամակցելու) միջոցով: Ցավոք, 2013-ի ավարտին հեռարձակումը դադարեցրեցին: Պահանջում ենք շարունակել TRT-ի հեռարձակումը: Դա մեր իրավունքն է»: