Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք տեսնում եք այն բազմաթիվ փաստերը, որոնք հնչեցվել են Սահմանադրական դատարանում և, կարծում եմ, մեր հասարակության համար ևս ակնհայտ դարձավ այն հանգամանքը, որ ընտրություններում տեղի են ունեցել համատարած խախտումներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
«Սա ակնհայտ է, սա փաստ է, հիմա ՍԴ-ն իր մեջ կգտնի՞ այդ վճռականությունը և կգնա՞ ճիշտ որոշման, թե չէ՝ դա կյանքը և ժամանակը ցույց կտա»,-ասաց նա։
Սաղաթելյանը վստահեցրեց, որ եթե ընտրախախտումներ չլինեին՝ ամբողջությամբ պատկերն այլ կլիներ՝ խորհրդարանում կարող է հայտնվեին ոչ թե 3, այլ 5 կուսակցություններ, մանդատների այլ բաշխում տեղի կունենար և Փաշինյանը չէր կարող ունենալ մեծամասնություն։
«Այնպես չէ, որ ինքը քվե չուներ, ուներ, բայց 53 տոկոս՝ անհնար էր։ Դուք գետնի վրա չեք տեսել այդ մարդկանց ընտրարշավի ընթացքում․ իրենք մարզերում չեն կարողացել անել բազմամարդ հանրահավաքներ, մշտապես նրանց ուղեկցել են բազմաթիվ քաղաքացիներ, որպեսզի այդ տեսարանը ապահովեն, ակնհայտ էր, որ ունեին ամբողջությամբ ձախողված ընտրարշավ, վարչական ռեսուրսի համատարած կիրառումով անգամ չէին կարողանում մարդ հավաքել»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ նույնիսկ իրենց հաղթանակից հետո Փաշինյանի թիմը չկարողացավ այդ պատկերը ստանալ․ «Վերջապես ո՞ւր էին այդ 600 հազար քաղաքացիները, որ մենք այս ընթացքում չկարողացանք այդ մարդկանց տեսնել»։
Մանրամասն՝ տեսանյութում․