Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ստացված զանգերից 739-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 257-ը՝ ընտանիքի անապահովության, 3144-ը՝ երեխայի խնամքի, 579-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 555-ը՝ մայրության նպաստներին, 68-ը՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (17), ավանդի փոխհատուցման (361) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Փետրվար ամսին ստացվել է 103 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննությանհանձնաժողովին, 6-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 94-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկլրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին