Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ:
Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը և մի շարք այլ խնդիրներին:
Թեժ գծին ստացված զանգերին զուգահեռ՝ Պաշտպանի աշխատակազմում նաև ուսումնասիրվել են այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 500 հրապարակում:
Պաշտպանի աշխատակազմում վերլուծվում են թեժ գծի և հրապարակումների միջոցով վեր հանված ընտրական իրավունքների իրացմանն առնչվող խնդիրները, ներառյալ՝ մարզերում: Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակում մարզեր գործուղված արագ արձագանքման խմբերի միջոցով իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ դրանց մասով ձեռնարկված քայլերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: