Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոլումբիական Մեդելյինի քաղաքապետը տեղեկացրել է Մանոլո մականունով հանցագործի կալանավորման մասին, որը մանկապարտեզում աշխատելու ժամանակ բռնաբարել է 21 երեխայի։ Հանցագործությունը հանգեցրել է այն բանին, որպեսզի Կոլումբիայում ընդունվի օրենք երեխաների հանդեպ բռնության համար ցմահ բանտարկություն սահմանելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մի քանի րոպե առաջ կալանավորվել է Իսմայել Դարիո Լոպերան՝ Մանոլո կեղծանունով, որի ձերբակալման մասին հրաման է տրվել հանցագործությունների պատճառով, որոնք կապված են սեռական բնույթի բռնի գործողությունների հետ այն տխուր իադարձություններից հետո, որոնք տեղի էին ունեցել Սանտա Քրուս շրջանում»,- տեղեկացրել է Մեդելյինի քաղաքապետ Դանիել Կինտերո Կալյեն Թվիթերի իր միկրոբլոգում։
Մեդելյինի մանկապարտեզում այս անմարդկային հանցագործությունների եւ հետաքննություն սկսելու մասին տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 28-ին, պարզվել է, որ երեք տարի 52-ամյա Լոպերան աշխատել է որպես խոհանոցի օգնական եւ այդ ընթացքում կատարել է բռնի գործողություններ մանկապարտեզի մինչեւ չորս տարեկան առնվազն 21 սանի հանդեպ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ երեխաները նրան անվանում էին «մեծ ընկեր»։
Կոլումբիայի նախագահ Իվան Դուքեն այս տեղեկատվության հրապարակումից հետո ցանկացել է «բանտում փտեցնել» հանցագործին եւ ութ օր անց ստորագրել է օրենք, որը սահմանում է ցմահ բանտարկություն բռնարարներին եւ անչափահասներ սպանողներին։