Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 27-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մարտի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակի հարակից այգում վիճաբանություն է տեղի ունեցել նույն քաղաքի 27-ամյա բնակչի և Երևան քաղաքում բնակվող, 1993թ. ծնված երիտասարդի միջև, որի ժամանակ վերջինս, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերած, պահած 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ակոսափող ատրճանակով, կրակ է արձակել Ալավերդի քաղաքի 27-ամյա բնակչի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, և դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը և պահունակում առկա ռազմամթերք հանդիսացող 4 հատ փամփուշտները հայտնաբերվել ու վերցվել են հիշյալ այգու հարևանությամբ գտնվող թաքստոցից:
Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: