կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 11:39
Հասարակություն

Ոստիկանները պարզել են Գյումրիում 30-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. տեղի ունեցածը սպանություն է

Ոստիկանները պարզել են Գյումրիում 30-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. տեղի ունեցածը սպանություն է

Ոստիկանության աշխատակիցների աշխատանքների արդյունքում պարզվել է մարտի 16-ին Գյումրիում տեղի ունեցած 30-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դատաբժշկի եզրակացության համաձայն, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերված 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակի զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի միջին երրորդի առաջներսային մակերեսի ազդրային զարկերակի վնասումով կտրած-ծակած վերք, աջ ծոծրակային շրջանի քերծվածքներով վերք, աջ ազդրի վերին երրորդի կողմնային, աջ սրունքի վերին երրորդի առաջկողմնային և առաջներսային մակերեսների քերծվածքներ։

Վնասված է եղել նաև Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը, ինչն էլ, ըստ դատաբժշկի, հանդիսացել է նրա մահվան պատճառ։ 

Նույն օրը ոստիկանության Մուշի բաժնում նյութեր էին նախապատրաստվել «դժբախտ պատահար» հատկանիշով, և ոստիկանություն էր ահազանգել Գյումրիի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հայտնել էր, որ Վ. Յանգյանը աղբանոցում գունավոր մետաղներ փնտրելիս մնացել էր հողակույտի տակ, ու ինքը տեսել էր, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ 

Շիրակի մարզի ոստիկանները Վ. Յանգյանին սպանելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին բերման են ենթարկել ոստիկանություն ահազանգած Ա. Մանուկյանին, ով սպանության կասկածանքով ձերբակալվել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ 

Ոստիկաններին նշված վայրում Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Մ-ն հայտնել էր, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում նշված աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ հողակույտը փլուզվել է, որտեղ այդ պահին փորելու միջոցով գունավոր մետաղներ էր փնտրում Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Յ-ն և այդ ընթացքում ինքը մոտեցել է փլված հողակույտին ու տեսել է, որ Վազգեն Յ-ն չկա։ 

Նա ոստիկաններին ու քննիչներին հայտնել էր նաև, որ դրանից հետո ենթադրել է, որ հնարավոր է՝ Վազգեն Յ-ն մնացած լինի հողակույտի տակ ու օգնության է կանչել իր ծանոթներ՝ Գյումրիի բնակիչներ, 41-ամյա Սանասար Մ-ին և 39-ամյա Արտյոմ Հ-ին։