կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-14 15:30
Հասարակություն

Չարբախում հրազենային վիրավորում ստացած 35-ամյա երիտասարդի վիճակը կայուն ծանր է

Չարբախում հրազենային վիրավորում ստացած 35-ամյա երիտասարդի վիճակը կայուն ծանր է

Երեկ Չարբախում գտնվող գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգության ընթացքում վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը:

Նշենք, որ Պետրոսյանը ստացել է կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք և ենթարկվել վիրահատության: Ներկա պահին նա ի վիճակի չէ բացատրություն տալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ կրակոցներ են հնչել Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահում: Ստացած հրազենային վիրավորումից մահացել են 37-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 25-ամյա Գևորգ Ավետիսյանը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի և այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։