Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ տունը կորցրած քաշաթաղցիներն այսօր կրկին կառավարության շենքի առջև բողոքում էին՝ նույն պահանջով․ «Կա՛մ տուն տվեք, կա՛մ վերադարձրեք մեր տները»։
«Ամեն ինչ կորցրել ենք։ Հեռուստացույցը միացնում էինք, Արծրուն Հովհաննիսյանն ասում էր՝ «հաղթելու ենք»։ Հիմա պարտվել ենք, չենք հաղթել, Արծրո՛ւն Հովհաննիսյան, արի՛, մեզ պատասխան տուր, մեր ունեցածը հետ բեր»,- Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաշաթաղցի կինը նշեց, որ Հայաստանի կառավարությունից ընդամենը 68 հազար դրամ գումար են ստանում, չգիտի՝ այդ գումարով ինչ անի։ «Գդալ առնեմ, ափսե, աթոռ, ի՞նչ անեմ, վարձը տամ։ Մենք չարչարվել, էդ բնակարանը կառուցել էինք, մեզ թող ասեին, որ պատերազմ ա լինելու, չենք հաղթելու։ Թուրքը կանգնում, ասում է՝ մեր հողն է, բայց իրենցը չի, մեր պապենական հողն է։ Ես ուզում եմ՝ հենց էսօր էլ գնամ իմ հողը։ Տղես 30 տարեկան ա լինում, չի ամուսնացել նրա համար, որ մտածում էինք՝ տունը մի քիչ կարգի բերենք, նոր։ Ամեն ինչը թանկ ու կրակ առնում-սարքում էինք, որ տղես ամուսնանա։ Հիմա մի 20 տարի էլ կպահանջվի, որ զրոյից սկսեմ»,- նշեց քաշաթաղցին։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լ․Ս