կարևոր
2818 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-05 14:23
Հասարակություն

Անտեսված ենք բոլորի կողմից, որևէ մեկի կողմից աջակցություն չենք ստացել․ տեղահանված քաշաթաղցի

Քարվաճառի ու Քաշաթաղի բնակիչներն անելանելի վիճակում են․ իրենց խնդիրներով այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև։ Նրանք բողոքում են, որ պետության կողմից հատկացված սերտիֆիկատներով չեն կարողանում բնակարան գնել:

Մասնավորապես, 27 տարի Բերձորում ապրած Նաիրա Բեգոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «27 տարի ապրել եմ Բերձորում, այսօր կորցրել ենք ամեն ինչ եկել ենք Հայաստան, ապրում ենք Չարենցավանում վարձով: Շատ ահավոր վիճակում: Անտեսված ենք բոլորի կողմից, որևէ աջակցություն որևէ մեկի կողմից չենք ստացել: Ինքս երեք զինվորի մայր եմ, երեքն էլ մինչև վերջին օրը մասնակցել են պատերազմին, որից մեկը վիրավոր: Բայց մենք անտեսված ենք ու չենք կարողանում ապրել: Մեզ սերտիֆիկատ է տրամադրվել, հիմա պահանջում ենք բանկերից, որ կարողանանք այդ սերտիֆիկատով բնակարան գնել: Արդեն 10-րդ օրն է, տարել, գնահատել են տվել, ամեն գնահատելուց գումար եմ մուծում: Չենք կարողանում բնակարան գնել, պետք է երկու սերտիֆիկատի համար 500 հազար գումար մուծենք, բայց մենք ի վիճակի չենք: Մենք ստանում ենք 280 հազար դրամ, որից 200 հազարը գնում է կոմունալ ծախսերին ու տավ վարձին, որտեղի՞ց ես այդ 500 հազարը վճարեմ, տամ կանխավճար, որ կարողանամ տուն գնել: Մեր պահանջն այն է, որ այդ գնահատումները հանեն, թույլ տան գոնե 2-սենյականոց տուն գնել, որ կարողանանք 6 հոգով ապրել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տսանյութում։