|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում համատիրությունների գործունեությունը կվերահսկվի, իսկ վերահսկող մարմինը լիազորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Այսպիսով, եթե համատիրությունը հաշվետվությունը թերի է հրապարակել կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի հրապարակել, ապա նախազգուշացում կտրվի:
Եթե այդ խախտումը չվերացվի, ապա համատիրության պաշտոնատար անձը կտուգանվի 50.000 դրամով: Իսկ, ահա, համատիրության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացման համար տուգանքի չափը կկազմի 200.000 դրամ:
Ի դեպ, լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը, իրավունք է ունենալու կասեցնել համատիրության կառավարչի գործունեությունը, եթե նա խախտել է օրենքը: Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում են շուրջ 450 համատիրություններ, բայց մինչ այս նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանված չէր: Նրանք համարվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ինքնակազմակերպված քաղաքացիական օղակներ: Հիմա անկախ այդ կառույցները եւս կլինեն վերահսկելի: Հավելենք, որ նախագծի հեղինակը Պետական եկամուտների կոմիտեն է»։