|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել Է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռևս անորոշ վիճակում Է։ Թեև ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, և յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք Է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ իրավիճակը փոխվել Է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ։
ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետևանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել Է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»։ Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որևէ հայ, որը դիմում կգրի և կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միևնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է։ Այսպիսով՝ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։