Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ որոշվել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Մելքոնյանը նշեց, թե որ դաշինքով է Առուշանյանը մասնակցելու ընտրություններին։
««Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ ստեղծվել է «Առուշ Առուշանյան» դաշինք, որով Գորիսի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Առուշանյանի կալանքի տակ գտնվելը բնականաբար բարդություններ և դժվարություններ է առաջացնելու, բայց այլ տարբերակ չունենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Առուշ Առուշանյանիը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։