կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-02 18:00
Քաղաքական

Առուշ Առուշանյանը քաղաքական կալանավոր է․ Սերժ Սրապիոնյան

Առուշը քաղաքական կալանավոր է․  նշեց  հայտնի մտավորական, բանասեր Սերժ Սրապիոնյանը Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խմբի հրավիրած ասուլիսում։ Նրա խոսքով՝ միայն Սյունիքում էր, որ հաղթեցին ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ, և այն,  ինչ է տեղի  է ունենում , քաղաքական վենդետա է։

«Այս դատարաններն այն դատարաններն են, որը երազում էր հանրապետության վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, կամակատար են արդեն դարձել այս դատարանները։ Առուշ Առուշանյանի տեսակը չի պարտվում, Առուշ Առուշանյանի տեսակը՝ քաղաքապետ լինի թե՝ ոչ,  հայրենասեր տեսակ է,  ով կռվել է իր երկրի համար,  պայքարելու է նրա իրավունքների համար և երբեք չի  ներելու այս թշամական վերաբերմունքը իր և իր տեսակի հանդեպ»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։