|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Քիչ առաջ Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին ձերբակալել և բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն:
«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– այս մասին գրել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Armlur.am-ի տեղեկություններով՝ Քարահունջ վարչական շրջանի ղեկավարին ազատ կարձակեն, քանի որ իրավապահները նրան ազատության դիմաց առաջարկել են «գործարք»։ Մասնավորապես, ցուցմունք տալ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ, որի դիմաց նրան ազատ կարձակեն: Ըստ էության՝ վերջինս համաձայնել է: Ասել է թե՝ իշխանությանը ցանկալի բովանդակությամբ ցուցմունքի դեպքում Լուսինե Ավետյանը ազատ կարձակվի: