կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 10:06
Հասարակություն

Վերաքննիչ դատարանի բակում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի

Վերաքննիչ դատարանի բակում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի

Փետրվարի 8-ին, Երևանում՝ Վերաքննիչ դատարանում` Գարեգին Նժդեհի 23 հասցեում, քննվելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։ Այս մասին հայտնում են «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում:

«Նույն օրը, ժամը 10։00, Վերաքննիչ դատարանի բակում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ, ապօրինի կալանավորված Առուշ Առուշանյանի։

Մասնակցի՛ր աջակցության ակցիային, մերժի՛ր հայրենիքի պաշտպանների նկատմամբ շինծու քրեական գործերը, քո ներկայությամբ փաստի՛ր, որ արժևորում ես հայրենիքի պաշտպաններին»։

Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ։