Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատարանի որոշմամբ մարտի 28-ին ազատ արձակված Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախօրեին գնացել է համայնքապետարան, հանդիպել աշխատակազմի հետ։ Ինչպես նախօրեին գորիսեցիներն էին խանդավառ դիմավորում Առուշանյանին՝ մատաղ անում եւ ուրախանում, նույնկերպ էլ համայնքապետարանի աշխատակիցներն են ոգեւորությամբ դիմավորել 8 ամիս բանտում անցկացրած իրենց ղեկավարին։
Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանց բոլորին նույն հարցն է հետաքրքրել՝ Առուշ Առուշանյանը մնալո՞ւ է Գորիսի համայնքապետ, թե՞ դատարանի որոշմամբ այլեւս չի կարող պաշտոնավարել։ Պատասխանը եղել է այն, որ իրավական որոշակի հարցեր կան, որոնք փաստաբանների հետ քննարկելուց հետո նոր պարզ կդառնան։
Իսկ մինչ այդ Առուշանյանը հայտնել է, որ մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին՝ ինքն է վարելու նիստը։ Համայնքապետարանում նա երկար չի մնացել, շրջայցի է դուրս եկել Գորիս եւ միավորված համայնքներ։
Հիշեցնենք․ ըստ դատավճռի՝ Առուշանյանը չի կարող ղեկավարել Գորիս համայնքը. որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելը։ Եթե, իհարկե, դատավճռի այս մասը չբեկանվի վերադաս ատյանի կողմից եւ չվերացվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում