|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լայնամասշտաբ վերադասավորումներ է իրականացրել երկրի ոստիկանության ղեկավարման կազմում՝ փոխարինելով երկրի 81 նահանգներից 33-ի ներքին գործերի վարչությունների պետերին. այսօր՝ հուլիսի 7-ին, հայտնում է Resmi Gazete-ի թուրքական պաշտոնական պարբերականը:
Իր հրամանագրով պետության ղեկավարը ոստիկանության բարձրաստիճան սպաներին նշանակել է որպես անվտանգության խորհրդականներ աշխարհի թուրքական դիվանագիտական 27 ներկայացուցչություններում՝ ներառյալ Վաշինգտոնում, Պեկինում, Լոնդոնում, Փարիզում և Աթենքում:
2016-ի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ձախողված ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարությունը կատարել է կադրային փոփոխություններ ոստիկանության և անվտանգության այլ գերատեսչություններում: Հազարավոր ոստիկաններ, որոնք կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ, որին իշխանություններն անվանում են «FETÖ ահաբեկչական ցանց» և մեղադրում հեղաշրջում կազմակերպելու մեջ, բանտարկվել են կամ հեռացվել ծառայությունից: