Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կիսատ թողներով նախարարների խորհուրդի նիստը, հյուրընկալվել է Al Jazeera-ին:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը նոր մանարամասներ է հայտնել երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին:
Պարզվում է՝ էրդողանը հեղաշրջման փորձի մասին առաջինը տեղեկացել է իր փեսայից (հորաքրոջ կամ մորաքրոջ ամուսնուց):
«4-5 օրով արձակուրդի համար մեկնել էի Մարմարիս: Հեղաշրջման փորձի մասին առաջինը տեղեկացա իմ փեսայից: Սկզբում լուրջ չընդունեցի, բայց հետո տարբեր աղբյուրների կողմից հաստատվելուց հետո ձեռնարկեցինք հարկ եղած միջոցները»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ հեղաշրջման փորձի ընթացքում եղել է էներգետիկայի նախարարի հետ:
Էրդողանի խոսքով՝ երբ հասել են Ստամբուլ, «արագ կողմնորոշվել են և կարճ ժամանակում ամեն ինչ վերահսկողության տակ վերցրել»: