Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ուենցած ռազմական հեղաշրջման փորձի մասին նոր տեսանյութ է հրապարակվել:
Ըստ Siyasihaber-ի՝ Gündem թերթի խմբագիր Թեմել Ըրմաքի կողմից արված տեսանյութը երեկ հայտնվել է համացանցում, որում հանգստյան նպատակով Մարմարիսում գտնվող Էրդողանը լրագրողներին է ներկայացնում կատարվածը՝ միաժամանակ խոստումներ տալով, որ նման միջոցառում ձեռնարկողներն անպատիժ չեն մնալու: Պարզվում է` դեռևս հուլիսի 15-ին թուրքական բոլոր կայքերի հրապարակած՝ Էրդողանի ելույթը չի եղել հեղաշրջման փորձից հետո առաջինը:
Լրատվամիջոցները դեռևս չեն կարողացել իմաստավորել Էրդողանի առաջին ելույթը ոչ մի կայքում չհրապարակելու, անգամ՝ դրա մասին չխոսելու իմաստը, սակայն մի շարք լրագրողներ համոզված են, որ դրա տակ ինչ-որ բան կա թաքնված:
Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձի օրը նախագահ Էրդողանը անհայտ վայրից FaceTime-ի միջոցով կապ էր հաստատել CNNTurk-ի հետ: Նա երկրի քաղաքացիներին կոչ էր արել խուճապի չմատնվել և դուրս գալ կատարված ապօրինության դեմ պայքարի: «Ներում չի լինելու այն մարդկանց, ովքեր արեցին սա: Նրանք շատ բարձր գին են վճարելու»,- ասել էր Էրդողանը: