|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական «Южныи Полюс» ընկերությունից բուսական յուղ ձեռք բերելու նպատակով [email protected] կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն նախապես կատարվել է անկանխիկ վճարում, սակայն հետագայում չստանալով ապրանքը, պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը, ինչի արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5 832 125 ՀՀ դրամին համարժեք 811 144 ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
«Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ, «Южныи Полюс» ընկերության անունով հադես եկող կայքի կողմից [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար», - նշված է հաղորդագրության մեջ: