|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մ-ն Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվեցին Գայի պողոտայում և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք:
Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 ԱՄՆ դոլար անվանական արժեքով հուշանվեր հանդիսացող թղթադրամով մի քաղաքացու «Այֆոն 7» բջջային հեռախոսի է տիրացել: Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ, որ բացի նշված դեպքից մայիս և հունիս ամիսներին նրանք Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ: 51-ամյա Ժիրայր Հովհաննիսյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Կասկածներ կան, որ նրանց գործողությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: