|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել է, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում մի տղամարդու 442.000 դրամ է տվել՝ կնոջ անունով վարկ ձևակերպելու և իրեն «սև ցուցակից» հանելու համար, սակայն նա, չարաշահելով իր վստահությունը, չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը և խաբեությամբ տիրացել է գումարին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի 30-ամյա բնակիչ: Մարտի 10-ին, ժամը 00.05-ին, նա Արարատի մարզի Արմաշ գյուղից բերման է ենթարկվել Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: