|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 811 նոր դեպք է գրանցվել։
Ներկայումս Ռուսաստանում բուժում է ստանում 476 222 մարդ: Կորոնավիրուսից բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 22 547-ով: Ընդհանուր ապաքինվել Է 5 450 004 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսի մակարդակ: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 795-ով:
Վարակից մահացել է 152 296 հիվանդ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 425-ով՝ մեկ օր առաջվա 4 287-ի դիմաց: Քաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 1 481 296 վարակված: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,32 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել է 107 մահացու վախճան, ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել է 24 898 մարդ կամ հիվանդացածների 1,68 տոկոսը: