Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի, Պակիստանի ու Իրանի հյուպատոսությունները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը Աֆղանստանի Մազար ի Շարիֆ քաղաքում՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի պատճառով. հայտնում են լրատվամիջոցները:
Դիվանագետները մեկնել են Քաբուլ: Բալխ նահանգի իշխանությունները, որտեղ գտնվում է Մազար ի Շարիֆը, հավաստիացրել են, որ իրենք ապահովել են դիվանագիտական հաստատությունների պաշտպանությունը:
1TV News-ի աղբյուրը հաղորդում է, որ Ուզբեկստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանափակել են աֆղանցիներին վիզաների տրամադրումը:
Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ չի պատրաստվում փակվել, բայց պատրաստվում է «կարգավորել» անձնակազմի քանակը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի երկրները զորքերը դուրս են բերվում Աֆղանստանից: Տաջիկստանի սահմանապահները թույլ են տվել հանրապետության տարածք անցնել ավելի քան 300 աֆղանցի զինծառայողների, որոնք Ռուսաստանում արգելված «Թալիբան» շարժման հետ բախումների ժամանակ ստիպված են եղել նահանջել մարտի դաշտից: Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են թալիբների հետ բանակցությունների՝ անօգուտ լինելու մասին: