|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը և նրա իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության վերաբերյալ և քննարկել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս մասին հաղորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկումը կենտրոնացած էր տարածաշրջանային իրադրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման՝ Պակիստանի կողմից շարունակվող դիվանագիտական ջանքերի վրա», - ասվում է X-ում գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հրապարակման համաձայն՝ Արաղչին բարձր է գնահատել Իսլամաբադի միջնորդական ջանքերը և նրա կառուցողական դերն Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցային գործընթացում։ Դարն իր հերթին ընդգծել է, որ «երկխոսությունն ու դիվանագիտությունը մնում են խաղաղ կարգավորման և տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կայունության հասնելու միակ կենսունակ ուղին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած առաջարկ՝ համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզով։ ԱՄՆ-ն այդ առաջարկին իր պատասխանը Պակիստանի միջոցով փոխանցել է Իրանին։