|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բոլիվուդի դերասանուհի Ջիահ Խանը մի քանի օր առաջ ինքնասպան էր եղել սեփական տանը` Մումբայում, եւ հայտնաբերվել էր մոր կողմից` կախված: Այսօր բացահայտվել է դերասանուհու ինքնասպանության պատճառը: Նրա մայրը ոստիկանությանն է հանձնել դերասանուհու` մահվանից առաջ գրած նամակը:
Նամակում գրված է. «Չգիտեմ` ինչպես ասեմ Ձեզ, բայց պետք է, որովհետեւ արդեն կորցնելու ոչինչ չունեմ: Ես արդեն ամեն ինչ կորցրել եմ: Եթե սա կարդում եք, ուրեմն արդեն գնացել եմ կամ պատրաստվում եմ գնալ: Ես կոտրված եմ... Ես լքում եմ այս աշխարհը կոտրված երազներով եւ դատարկ խոստումներով: Միակ բանը, որ ուզում եմ հիմա, հավերժ քնելն ու երբեք չարթնանալն է: Ես ոչինչ եմ: Ես ամեն ինչ ունեի»:
Կասկածներ կան, որ դերասանուհին կյանքին վերջ է դրել կարիերայի հետ կապված դեպրեսիայի հետեւանքով. տեղեկացնում է Mirror-ը: