կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-03 13:06
Հասարակություն

Վատ եղանակի պատճառով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները. ՀԿԵ

Վատ եղանակի պատճառով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները. ՀԿԵ

Եղանակային բարդ պայմանների պատճառով այդ գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։

Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով, Շուլավերի (Վրաստան) - Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա:

Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00-ն երկաթուղայինները կատարում էին վթարային աշխատանքներ` վերականգնելով Հարավկովկասյան երկաթուղու գնացքների շարժը:

Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան - Բաթումի (1 ժամ 55 րոպե) և Բաթումի - Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի - Երևան (2 ժամ 37 րոպե) էքսպրեսը, ինչպես նաև Գյումրի - Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան - Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքները: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ:

Անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը կարող է հանգեցնել նաև այսօրվա ընթացքում գնացքների ուշացմանը: Խնդրում ենք ուղևորներին ճշտել տեղեկատվությունը ձեր քաղաքների կայարաններում:

Այսօր երկաթուղայինները իրականացնում են արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:

Հայցում ենք ուղևորների ներողամտությունը պատճառած անհարմարության համար: