|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կանխատեսել է, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեծ մասը: Այս մասին նա հայտարարել է Գերագույն ռադայում. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ հուլիսի 1-ից երկրում ուժի մեջ կմտնի օրենք հողամասի վաճառքի մորատորիումը վերացնելու մասին, որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրումներով բանկերին տիրապետելու և շահագործելու գյուղատնտեսական նշանակության հողեր:
Պատգամավորը նշել է, որ պետությունն իրականում բացառվելու է ցանկացած գործառույթից, որը վերահսկում է հողի օգտագործումը, և ցանկացած բնապահպանական հսկողություն արգելվելու է:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի տերերին թույլատրվում է ցանկացած վանդալիզմ, նրանք նույնիսկ կկարողանան հեռացնել հողի վերգետնյա շերտը: «Հուլիսի 1-ից մեր երկիրը՝ Ուկրաինայի տարածքի 72 տոկոսը, կսկսի հեռանալ»,- ամփոփել է քաղաքական գործիչը: